«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պսևդոհումանիստները այսօր էլ լուռ են

Պսևդոհումանիստները այսօր էլ լուռ են
29.07.2023 | 09:55

Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ դրամաշնորհ ստացող որքան կառույց ասես կա Հայաստանում։ Երեխայի լավագույն շահի և կնոջ իրավահավասար կարգավիճակի վերաբերյալ որքան ծրագրեր ու նախաձեռնություններ ասես կան։

Իրավապաշտպանությունը վաղուց հարստության աղբյուրի և պետականաքանդ նկրտումների վերածած պսևդոհումանիստները այսօր էլ լուռ են:

Նրանք լռեցին համավարակի և պատերազմի ժամանակ, լռեցին, երբ մարդկանց իրավունքները զանգվածաբար ոտնահարվում և օրինական շահերը բռնաբարվում էին, էլ չեմ խոսում կյանքի իրավունքի մասին։

Լռեցին, երբ հղի կինը մահվան ելքով վրաերթի ենթարկվեց, երբ քաղաքական այլախոհը դատարանում հանգչեց… Անվերջ է այս շարքը:

Արցախը տևական ժամանակ է, ինչ շրջափակված է, իսկ վերջերս՝ նաև լիակատար պաշարված, էթնիկ զտման ու ցեղասպանության

անմիջական սպառնալիքի տակ։

Որևէ մեկից լուր կա՞։ Լուր չկա, որովհետև պատվերը չկա, հրահանգը չկա, շարժառիթն ու մոտիվացիան չկան:

Որովհետև ամեն ինչ համակարգված իր հունով ընթանում է:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ